Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ հունվարի 25-ին Ժնևում հանդիպելու է Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ։ Այս մասին հաղորդում է AFP-ն։
«Մենք պայմանավորվել ենք, որ հանդիպելու ենք նույն սենյակում», — ասել է Բրահիմին։
Նա նշել է, որ ոգևորված է պատվիրակությունների հետ բանակցությունների արդյունքներով։ Բրահիմին նաև բոլոր երկրներին, որոնք կարող են ազդել սիրիական կողմերի վրա, կոչ է արել աջակցել բանակցային գործընթացին։