Այսօր շվեյցարական Ժնև քաղաքում կմեկնարկի ներսիրիական կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Առաջին փուլից հետո պատվիրակությունները հնարավորություն էին ստացել վերլուծելու դրա արդյունքները, ինչպես նաև արդյունքները ներկայացնելու Սիրիայում իրենց ղեկավարությանն ու կողմնակիցներին: Առաջին փուլի ժամանակ կողմերին չէր հաջողվել առաջընթաց գրանցել կրակի դադրեցման պայմանների հարցով:
Սակայն այս փուլում ՄԱԿ-ին հաջողվել էր ապահովել Հոմսում 3-օրյա հրադադարը, որի ժամանակ հնարավոր է դարձել այնտեղից դուրս բերել այդ քաղաքի շրջափակված բնակչության մի մասին: Սակայն հումանիտար առաքելության երկրորդ օրը ՄԱԿ-ի ավտոշարսյունը հարձակման էր ենթարկվել, նրա ուղղությամբ կրակ էր բացվել ականանետերից:
Կառավարությունը այդ խախտման մեջ մեղադրում է ապստամբներին, վերջիններս էլ` կառավարությանը: