տուն Քաղաքական Միջազգային Ժնեւում կայացել են Սիրիայի իշխանության եւ ընդդիմության ուղիղ բանակցություններ

Ժնեւում կայացել են Սիրիայի իշխանության եւ ընդդիմության ուղիղ բանակցություններ

126
0

o_883323

Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության՝ Ժնեւում կայացած առաջին ուղիղ հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչները, արդեն ավարտվել է, հաղորդում է իշխանական պատվիրակության РИА Новости-ի աղբյուրը։

«Հանդիպումը տեւել է 15 րոպե։ Ելույթ է ունեցել միայն Բրահիմին։ Այժմ երկու կողմերն էլ գնացել են ընդմիջման»,- ասել է գործակալության աշխատակիցը։

Նա նաեւ հավելել է, որ բանակցությունների առաջին մասում իշխանության կողմից չի մասնակցել պատվիրակության ղեկավար՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը։

Ավելի վաղ Բրահիմին հայտարարել էր, որ մտադրված է «Ժնեւ 2» համաժողովին քննարկել հումանիտար միջանցքների բացման եւ բռնության դադարեցման հարցերը։ Այդ ամենի հետ մեկտեղ նա նշել էր, որ Սիրիայում մի շարք խմբավորումներ չեն ողջունում երկրի առանձին շրջաններում հումանիտար հասանելիության բացման հնարավորությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here