ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ նիստի ժամանակ հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է նշանակվել Ռուբեն Հակոբյանը, իսկ քարտուղար՝ Թևան Պողոսյանը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը նիստ է հրավիրել և որոշում ընդունել, որ նոր ղեկավար կլինի Ռուբեն Հակոբյանը, իսկ քարտուղար՝ Թևան Պողոսյանը, ով մինչ այդ հայտարարել էր, թե հրաժարվում է մանդատից, ապա որոշում կայացրել, որ հետ է վերցնում։