Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը, պատմել է, որ երգչուհին հիվանդ է քաղցկեղով: Այս մասին գրում է gazeta.ru-ը:
«Մեր ընտանիքին դաժան փորձություն է բաժին ընկել: Ժաննան քաղցկեղով է հիվանդ: Մենք շարունակում ենք պայքարել նրա համար և չենք դադարում հավատալ: Մենք խնդրում ենք բոլորին աջակցել մեզ աղոթքով և բարի խոսքով»,- ասել է Շեպելևը:
Երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն 39 տարեկան է: