Սոչիի ձմեռային օլիմպիայի խաղային հերթական օրն ավարտվեց կանանց թռիչք ցատկահարթակից մրցումներով։
Միջին ցատկահարթակից լավագույն փորձը կատարել է գերմանուհի Կարինա Ֆոգտը, ում թռիչքի հեռավորությունը կազմել է 97.5 մետր։ Նա 247.4 միավորով գրավել է առաջին հորիզոնականը և նվաճել է Սոչիի խաղերի ոսկե մեդալ։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ավստրիացի թռչող դահուկորդուհի Դանիելա Իրաշկոն (246.2 միավոր)։ Բրոնզե մեդալն ուղևորվում է Ֆրանսիա․ 245.2 միավորով այն նվաճեց Կոլին Մատելը։