տուն Քաղաքական Միջազգային Թուփակի մասին ֆիլմ է նկարահանվում (տեսանյութ)

Թուփակի մասին ֆիլմ է նկարահանվում (տեսանյութ)

216
0

TUPAC SHAKUR

ԱՄՆ-ում պատրաստվում են ֆիլմ նկարահանել հայտնի ռեփեր Թուփակ Շաքուրի մասին: Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Սինգլը: Այս մասին հաղորդում է TMZ-ը:

«Թուփակն այն երիտասարդն էր, ում մասին ֆիլմ ցանկանում էի նկարահանել դեռ այն ժամանակ, երբ ինքը կենդանի էր: Նրա հեռանալը խորը հետք է թողել ինչպես իմ, այնպես էլ  աշխարհում բազմաթիվ մարդկանց աշխարհընկալման վրա: Նրա պատմությունը շատ կարևոր է մեր սերնդի համար», — ասել է ռեժիսորը:

Թուփակը, որը ծնվել է 1971 թվականին, շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ շնորհիվ իր երգերի: Նա դարձավ աշխարհում ամենաշատ խտասկավառակներ վաճառած ռեփերը, ում պատվին նաև արձան է կանգնեցվել: Իր ստեղծագործություններում Թուփակը «խոսել է» ռասիզմի և աղքատության մասին:

Նա  գնդակահարվեց 1996 թվականին՝ սեփական մեքենայում: Մի քանի օր անց Թուփակը մահացավ է հիվանդանոցում` չապաքինվելով վերքերից: