Թուրքիայի խորհրդարանը քննարկում է մի օրինագիծ, որը նախատեսում է հեռահաղորդակցման վերահսկող մարմինների կողմից կայքերն առանց դատարանի որոշման արգելափակելու հնարավորություն։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Օրինագծի նախաձեռնողները նաև առաջարկում են պարտադրել պրովայդերներին պահպանել ողջ տեղեկատվությունը 2 տարվա ընթացքում և այն հասանելի դարձնել իշխանությունների համար։
Ընդդիմությունը գտնում է, որ սույն օրենքը հակասում է ազատ խոսքի և ինքնարտահայտման իրավունքին։