Թուրքիան պատրաստվում է ունենալ սեփական ավիակիրը։ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իսպանական կողմը Թուրքիայի համար կկառուցի «Խուան Կարլոս» ավիակրի նման ռազմանավ։ Այս մասին հաղորդում է TRT-ն։
Թուրքիայի և Իսպանիայի միջև կառավարական 5-րդ գագաթնաժողովից հետո Էրդողանն ասել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են արդյունաբերական, ռազմական, քաղաքական, առևտրային և մշակութային ոլորտում համագործակցության հարցեր։ Էրդողանը շեշտել է, որ Իսպանիան Թուրքիայի բարեկամ երկրներից է, որը ցանկանում է օգնել նրան ԵՄ-ին անդամակցելու հարցում․ «Մենք միասին սկսել ենք Քաքաղաքակրթությունների միության նախագիծը և զարգացնելու ենք այն։ Միջերկրածովյան տարածաշրջանում շարունակելու են մեր համատեղ աշխատանքը»։