Թուրքական Ստամբուլ և Անկարա քաղաքները կարող են խմելու ջրի լուրջ խնդիրներ ունենալ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով թուրքական Milliyet-ը:
Ներկայում Ստամբուլի ջրամբարը լցված է 30,8 տոկոսով, իսկ Անկարայինը` 36 տոկոսով: Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյաներով` ամեն օր յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 217 լիտր ջուր:
Թուրքիայում բնակիչների 47 տոկոսը օգտվում է ջրամբարներից: