Ադրբեջանում արգելել են երեխաներին Աթաթյուրք կոչել՝ ի պատիվ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի։ Այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի կառավարությանը կից Տերմինների հանձնաժողովի փոխնախագահ Սայալը Սադըգովան։
Սադըգովան պարզաբանել է, որ թեև սույն արգելքը ոչ պաշտոնական բնույթ է կրում, սակայն եթե ինչ-որ մեկը դիմում է, ապա մերժում է ստանում։ Ընդ որում, Սադըգովան նշել է, որ իրենք նման որոշում են կայացրել Թուրքիայի կառավարության խնդրանքով։
Հատկանշական է, որ դեռ նախորդ տարվա մայիսին Սադըգովան հայտարարել էր, որ Աթաթյուրքը պատմական կերպար է, և այդ անունը պետք է միմիայն նրան պատկանի՝ ավելացնելով, որ Աթաթյուրք անունով 18 մարդ կա Ադրբեջանում։