Թուրքիայի խորհրդարանում երեկ ձեռնամարտ է տեղի ունեցել ընդդիմության և իշխանական պատգամավորների միջև։ Այս մասին հաղորդում է Dogan-ը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել, երբ ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Բյուլենթ Թեզջանը չի ցանկացել լքել ամբիոնը իրեն հատկացված ժամանակի ավարտից հետո։ Ընդմիջում հայտարարելուց հետո սկսվել է քաշքշուկը, որը տևել է 5 րոպե։ Կողմերին ցանկացել է առանձնացնել անձամբ փոխվարչապետ Բեշիր Աթալայը։ Այս ամենի արդյունքում մեկ պատգամավոր տեղափոխվել է հիվանդանոց՝ քթից արյունահոսության պատճառով։