տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը

100
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Կիպրոսի Հանրապետության և, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահների միջև բանակցությունների վերսկսումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը։

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կիպրացի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուն այսօր հանդիպել են Կիպրոսի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում։ Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և հաստատել, որ մտադիր են շարունակել բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ արդյունքի հասնեն ֆեդերատիվ պետության մեջ կղզու միավորման հարցում։

Հիշեցնենք, որ Կիպրոսի վերոհիշյալ խնդիրը սկսվեց 1974 թվականին, երբ կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական բանակի կողմից։ 1983 թվականին թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն», ինչն ավելի ամրապնդեց բաժանումը։