Դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի խորթ քույրը՝ 37-ամյա Նենսի Մոութսը, մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Այս մասին հաղորդում է ամերիկյան KTLA հեռուստաալիքը։
Ոստիկանությունը հաղորդել է, որ կնոջ մարմինը հայտնաբերվել է Լոս Անջելեսի իր բնակարանում։ «Մեծ վշտով Նենսի Մոութսի ընտանիքը հաստատում է լուրը՝ թմրանյութերի անհավանական գերդոզավորումից նրա մահվան մասին։ Ընտանիքը ապշած և բարոյալքված է այս ողբերգական լուրից հետո», — ասվում է Մոութսի մտերիմների հայտարարության մեջ։
Նենսին հայտնի էր Հոլիվուդում Ռոբերտսի հետ իր հարաբերությունների մասին պատմություններով։ Նա մեղադրում էր Ռոբերտսին իրեն անտեսելու մեջ։ Բացի այդ, Մոութսը ժամանակին տարածել էր տեղեկություն, իբր Ռոբերտսը կույր է մեկ աչքից։