Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերը դեռ չեն մեկնարկել, իսկ սոցկայքերում արդեն քննարկվում են Օլիմպիադայի կազմակերպչական թերությունները։
Ամեն օր համացանցում նոր լուսանկարներ են հայտնվում, որոնք լավագույնս ներկայացնում են կազմակերպիչների անհաջողություններն ու թերացումները, որոնք անմիջապես ծաղրի առարկա են դառնում համացանցի օգտատերերի կողմից։
INSIDER-ը հավաքել է փետրվարի 7-ին մեկնարկելիք Օլիմպիադայի ամենահետաքրքիր տապալումները. երկվորյակ զուգարանակոնքեր, տեղանունների սարսափելի թարգմանություններ, բնակարանային խնդիրներ, Ռուսաստանի հավաքականի հին մարզահագուստ, օլիմպիական անճոռնի ավտոբուս, գեղասահորդ Պուտին և այլն։