Գիտնականները պարզել են, որ կլիմայի փոփոխությունները հանգեցնում են թեյի որակի փոփոխմանը: Չինական Յունան նահանգում կլիման վերջին տասնամյակների ընթացքում զգալի փոփոխություն է կրել. բարձրացել է ձմռան միջին ջերմաստիճանը, իսկ ամռանն ավելացել է անձրևների քանակն ու տևողությունը: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Այս ամենը ազդել է թեյի որակի վրա, քանի որ դա պայմանավորված է օդի խոնավությամբ և ջերմաստիճանով, ինչպես նաև հողի հանքային որակների և թեյի հավաքելու ժամկետների հետ: Ֆերմերները խոսում են հատկապես կանաչ թեյի որակի փոփոխության մասին, սակայն նման պնդումների համար անհրաժեշտ են երկարատև ուսումնասիրություններ:
Ամերիկյան National Science Foundation-ը այս նպատակով 931 հազար դոլարի գրանտ է հատկացրել` հետազոտություններ իրականացնելու համար: Մի քանի տարի շարունակ կենսաբանության և քիմիայի մասնագետները կհամեմատեն ներկայում աճեցվող թեյի տեսակները նախորդ տարիների բերքի հետ` պարզելու համար չինացի ֆերմերների պնդումները: