Թբիլիսիի փոխանակման կետերից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Մարդասպանը փակվել է ներսում և սպառնացել է, որ ինքնասպան կլինի։
Ինչպես փոխանցում է «Գրուզիա Օնլայնը», Վրաստանի ներքին զորքերի հատուկջոկատայինների իրականացրած գործողությունների արդյունքում 1956 թվականին ծնված չինացին ձերբակալվել է։ Նա Վրաստանի քաղաքացի է
Հետաքննության նախնական տվյալներով, ձերբակալված անձը երեկ վիճաբանել է փոխանակման կետի սեփականատիրոջ հետ։ Արդյունքում չինացին հրազենով մահացու վիրավորել է 1958 թվականին ծնված Գենադի Լոմիձեին, ով տեղում մահացել է։