Աֆղանստանի արևելքում թալիբները բռնել են ամերիկյան բանակի ստորաբաժանման շանը և գերեվարել այն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Twitter-ում հայտնվել են սև կապով շան լուսանկարները: Թալիբները պնդում են, որ շունը գերեվարվել է նոյեմբերին, այն այժմ կրում է գնդապետ անունը: Նրանք ասել են, որ կենդանու վրա ամրացված է եղել GPS նավիգացիոն համակարգի սարք, փոքր տեսախցիկ և լապտեր: BBC-ի տվյալներով` վերջերս թալիբների առաջնորդներից մեկը հաճախ զբոսանքի է դուրս գալիս շան հետ: