Թաիլանդում սիրահարները փորձում են ամենաերկարտեւ գրկախառնությունների ռեկորդ սահմանել,- հաղորդում է The Telegraph-ը։
Սուրբ Վալենտինի օրվա նախօրյակին, ավելի քան 30 զույգ հավաքվել են Պատայա հանգստյան գոտում, որպեսզի հայտնվեն Գինեսի գրքում՝ երկարատեւ գրկախառնության համար։
Գրկախառնվելու վերջին ռեկորդը սահմանվել է 2013թ. եւ պատկանում է Սանդերս Ջոնս եւ Մայքլ Լիր բրիտանական զույգին՝ այն տեւել է 25 ժամ 22 րոպե 36 վայրկյան։
Եթե թաիլանդցի սիրահարները կարողանան գերազանցել այդ ցուցանիշը, հաղթողները կստանան ադամանդե մատանիներ եւ դրամական մրցանակ։