տուն Քաղաքական Միջազգային Ընդդիմությունը շարունակում է լարել իրավիճակը Մայդանում. Յանուկովիչ

Ընդդիմությունը շարունակում է լարել իրավիճակը Մայդանում. Յանուկովիչ

211
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ իշխանությունները կատարել են երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում իրենց վրա դրված բոլոր պարտականությունները, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է լարել իրավիճակը։

«Բոլոր այն պարտականությունները, որոնք իր ուսերի վրա է վերցրել իշխանությունը, մենք կատարել ենք։ Խորհրդարանն ընդունել է օրենք համաներման մասին, որը երաշխավորում է բողոքի ակցիաների մասնակիցների և բախումների ընթացքում ձերբակալվածների ազատությունը։

Սակայն ընդդիմությունը շարունակում է լարել իրավիճակը, հանուն մի քանի առաջնորդների քաղաքական ամբիցիաների մարդկանց կոչ է անում կանգնել այդ սառնամանիքին։ Կարծում եմ, որ դա սխալ է», — Յանուկովիչի խոսքերն է փոխանցում «Կորեսպոնդենտը»։

Դրանով հանդերձ, Յանուկովիչը հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ բանակցությունների ընթացքում իրենք հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Կիևում տեղի ունեցած բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ տուժել են թե´ ցուցարարներից, և թե´ իրավապահներից, մի քանի մարդ զոհվել է։ Ցուցարարներն իշխանափոխություն են պահանջում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here