Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է մոտ ժամանակում վերջ տալ բռնություններին և արյունահեղությանը։
«Ընդդիմության առաջնորդներն այլևս ազդեցություն չունեն երկրում կատարվող անկարգությունների վրա։ Քանի որ ծայրահեղականները նրանց չեն ենթարկվում։ Նրանք շարունակում են այրել, ոչնչացնել, պայթեցնել։
Ի՞նչ կարելի է սպասել նրանցից։ Որքա՞ն կարելի է սպասել։ Պետք է դադարեցնել այս գործընթացը։ Ուստի այս հարցը կլուծվի մոտ ժամանակում», — Յանուկովիչի խոսքերն է փոխանցում «Կորեսպոնդենտը»։