Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այցով ժամանելու է Ռուսաստանի դաշնություն, որպեսզի մասնակցի 22-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը կայանալու է փետրվարի 7-ին։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Մամուլի ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ վարչապետն այցի ընթացքում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև որոշ այլ երկրների առաջնորդների հետ, որոնք նույնպես մասնակցելու են Օլիմպիադայի բացման արարողությանը։