Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հետ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ հրեական պետությունը գրավոր կպարտավորվի դադարեցնել Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը: Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքիան ընդունել է իսրայելական պետության ներողությունը, և բանակցությունները շարունակվում են զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ», — ասել է վարչապետը` ակնարկելով «Մավի Մարմարա» նավի զոհերի մասին: Հիշեցնենք, որ 2012 թվականին թուրքական նավը հումանիտար օգնություն ցուցաերելու համար ուղևորվել է դեպի Պաղեստին, սակայն իսրայելական սահմանապահները թույլ չէին տվել նրա մուտքը Իսրայելի կողմից վերահսկվող ծովային տարածք: Բախման հետևանքով զոհվել էր 9-ը մարդ, այդ թվում` նաև ԱՄՆ քաղաքացի, ինչից հետո ծայրահեղ վատթարացել էին թուրք-իսրայելական հարաբերությունները:
Տեղեկացնենք, որ առաջին անգամ է, երբ Թուրքիան Իսրայելից պահանջում է գրավոր պարտավորություն՝ վերացնելու Գազայի հատվածի շրջափակումը: