Գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր Եռաբլուրում խոսել է հայ-ադրբեջանական սահմանի վրա տիրող լարվածության մասին. «Պատերազմի մեջ երկիր ենք, խաղաղություն կնքված չի, գյուղացին էլ չի կարում էթա՝ իրա հողը մշակի: Տարածաշրջանն ա մեզ սենց պահում: Չորս յանը լավ ժողովուրդներ չեն, չեն սիրում մեզ»,- ասել է Գրիգորյանը: Վերջինս անդրադարձել է նաև այն փաստին, որ վերջին շրջանում ազատամարտիկները սկսել են բարձրաձայն դժգոհել ներկայիս իշխանություններից. «Իշխանությունները ստեղ պրիչյո՞մ: Ո՞ր երկրում են մինչև վերջ լուծվում սոցիալական խնդիրները: Կամաց-կամաց ամեն ինչ լավ կլնի, հենա օրենք ա ընդունվում, կամաց-կամաց փորձում ենք: Խի՞ չեք ասում, որ էսօր Հայաստանում բոլոր զոհվածներին անխտիր բնակարանով ապահովել են, անխտիր մեդալներ են տվել: Նույնը` առաջին կարգի հաշմանդամներին՝ կամ բնակարան են տալիս, կամ փողով օգնում են:
Մանվել Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ կռված տղերքն արժանի են ամենալավին. «Սուտ ա, որ ասում են, թե կռիվ լինի, էս տղերքը էլ չեն գնա, ղալաթ են անում: Ինչքան էլ վատ վիճակում լինեն՝ էս տղերքը հիմա էլ պատրաստ են: Երկու օր առաջ զանգել են ինձ, խնդրում են, որ ես խոսամ, իրենք գնան սահման, ասել եմ՝ մնացեք տեղներդ, սահմանո՞վ եք ուզում պրծնեք, որ գնանք, գնալու ենք Բաքու»։ Չեմ ուզում անուններ տամ, երկու օր առաջ, գիշերը զանգել են ինձ, խնդրում են, թե` գնա, խոսա, թող թողեն, մենք գնանք սահման, որտեղ որ էդ երեխեն զոհվել ա: Ես ասեցի` մնացեք տեղներդ, սահմանով եք ուզում պրծնե՞ք: Որ էթալու լինենք, միանգամից կգնանք Բաքու»:
Ավարտելով իր խոսքը Մանվել Գրիգորյանն ասել է`.«Էսօր առավոտվանից որ քֆուր չեմ տվել, ուրեմն էսօր լավ օր ա»: