տուն Քաղաքական Միջազգային Էլթոն Ջոնը պատրաստ է Պուտինին ծանոթացնել ռուս նույնասեռականների հետ

Էլթոն Ջոնը պատրաստ է Պուտինին ծանոթացնել ռուս նույնասեռականների հետ

146
0

Elton-John

Էլթոն Ջոնը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ նույնասեռականների դեմ ընդունված օրենքի համար: Նա մտահոգություն է արտահայտել, որ նույնասեռականության քարոզչության դեմ ընդունված օրենքները հասարակությանը լարում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց դեմ:

«Ես շատ կցանկանայի ծանոթացնել նախագահ Պուտինին այն մարդկանց հետ, ովքեր պետք է լսելի լինեն և ում պետք է ընդունել նույնպիսի հարգանքով ու ջերմությամբ, ինչպիսին ես ստացա՝ Ռուսաստան իմ վերջին այցելության ժամանակ», — ասել է երաժիշտը:

Էլթոն Ջոնի բաց նամակի համար առիթ է հանդիսացել, թերևս, Պուտինի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ ինքը բարձր է գնահատում երգչի գործունեություը: Էլթոն Ջոնին նա հիշատակել էր նույնասեռականների մասին France Presse-ի լրագրողի հարցի ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here