տուն Տնտեսական «Էդ փողերի լվացումը ե՞րբ է լինելու»,- Տիգրան Սարգսյանը՝ Վաչե Գաբրիելյանին

«Էդ փողերի լվացումը ե՞րբ է լինելու»,- Տիգրան Սարգսյանը՝ Վաչե Գաբրիելյանին

469
0

vache-gabrielyan-davit-sargsyan

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց իր զեկույցը՝ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով և գերակա խնդիրներով հաստատված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Նա ասել է, որ կատարման ենթակա 95 կետերից 1 կետ չի կատարվել, 1 կետ էլ ուշացումով է կատարվել:

«Չկատարված 1 կետը վերաբերում է փողերի լվացման վերաբերյալ կարգավորմանը, մասնավորապես՝ ԿԲ և ուժային կառույցների հետ հարաբերություններին, տեխնիկական տվյալների փոխանակման կարգերն են, որ մինչև այժմ առաջընթաց չկա: Ուշացումը վերաբերում է էներգետիկայի նախարարությունում օրենքի նախագծերը ուշ ներկայացնելուն»,- ասաց Վ. Գաբրիելյանը: « Իսկ էդ փողերի լվացումը ե՞րբ է լինելու»,- հարցրեց Տիգրան Սարգսյանը Վ. Գաբրիելյանին: «Հիմնական խնդիրը ԿԲ-ի ու ոստիկանության միջև տեխնիկական մոդուլները որոշելու հարցն է, ճիշտ ասած՝ դժվարանում եմ ասել»: Այնուհետև վարչապետը դիմեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ հարցնելով, թե պա՞րզ են արդյոք ինչ-որ ժամկետներ: Վերջինս պատասխանեց, թե իր կարծիքով՝ մեկ ամսվա ընթացքում խնդիրները կլուծվեն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here