տուն Լուրեր Էդ հորթի հրճվանքը մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների մոտ չեմ կարողանում հասկանամ....

Էդ հորթի հրճվանքը մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների մոտ չեմ կարողանում հասկանամ. Կարեն Քոչարյան

220
0

Ruben-Mehrabyan_3

Օլիմպիական խաղերը վերածվել են համաշխարհային երեւույթի եւ նրանք ուղղակի չեն կարող չքաղաքականացվել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների» կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Եվ քաղաքականցվում է այն աստիճանի, որքանով տվյալ երկիրը հյուրնաընկալում է, գտնվում է միջազգային հարաբերությունների կիզակետումˋ տվյալ դեպքում Ռուսաստանում:  Ինչ-որ տեղ ներկայիս օլիմպիական խաղերը ուղեկցվեց սկանդալային մթնոլորտովˋ կապված թե կոռուպցիայի, թե ատկատների հետ: Փաստորեն,  միջազգային համայնքի  կարեւորագույն երկրների առաջին դեմքերը չեն ներկայացել, որը ուղղակի Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի դրսեւորում էր: Այնտեղ ներկա էին միայն հետխորհրդային  բռնապետերը եւ էրդողանը, որը շատ հետաքրքիր եւ ուշագրավ էր»,- ասաց Մեհրաբյանը:

Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին, Մեհրաբյանը նշեց, որ դրանք ընթանում եմ օլիմպիական խաղերին զուգահեռ:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նշեց, որ զարմանում է, թե ինչու Հայաստանի քաղաքական ընդդիմադիրները իրենք չեն անում Մայդան:

«Մայդանը լավա, իրանք անում են, բայց էդ հորթի հրճվանքը չեմ կարողանում հասկանամ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների մոտ: Մի բան է հետեւելը, մի բան է հրճվելը, բայց դուք ստեղ արեք: Բա մեր դարդերը ով պետք է լացի»,- ասաց Կարեն Քոչարյանը: