ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին:
«Վերջին օրերին երկու կողմերից զինծառայողների մահվան դեպքերի հաճախակի լինելը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:
Իսկ ավելի վաղ Ուորլիքը անդրադարձել էր հունվարի 28-ին ադրբեջանցի դիմպուկահարի գնդակից զոհված հայ զինվոր Կարեն Գալստյանի դեպքին . «Ցավում եմ այսօրվա զոհի համար»: