տուն Լուրեր Զենք-զինամթերք` մետրոպոլիտենի կայարանի աստիճանների տակ

Զենք-զինամթերք` մետրոպոլիտենի կայարանի աստիճանների տակ

309
0

1010623_10152322336695809_933386622_nՓետրվարի 4-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աստիճանների տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, նռնակ` պայթուցիչով, 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here