Ուկրաինայի Եվրամայդանում հայտնվել են հայ սադրիչներ: Ընդ որում, նրանք գործում են Դոնեցկի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանի հովանու ներքո: Ի պաշտպանություն Յանուկովիչի՝ նրանք Շևչենկոյի արձանի մոտ վանկարկում են՝ «Ֆաշիզմը չի հաղթի»:
Հավելենք, որ այստեղից բռնի ուժով դուրս են բերել Եվրամայդանի ակտիվիստներին:
Այս կապակցությամբ Եվրամայդանը ուղերձ է հղել Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքների հայ համայնքների ղեկավարներին՝ կոչ անելով թույլ չտալ, որ նման մարդիկ դառնան հայ հասարակության իմիջը:
Հայտարարության մեջ նշված է, որ այդ անձը իր հետ բերում է նաև մի խումբ երիտասարդ հայերի՝ սադրիչ գործողություններ իրականացնելու համար: Նրանց մոտ զենք կա: Հայերին կոչ են անում թույլ չտալ, որպեսզի նրանց երեխաները նման մարդկանց կողքին լինեն:
Մանրամասները` 1in.am — ում: