Այս գիշեր Զապորոժյեում իրավապահները ուժով ցրել են Եվրամայդանի ակտիվիստներին, որոնք գիշերը մնացել էին ադմինիստրատիջ շենքի մոտ։ Ականատեսների վկայությամբ, հրապարակը ցուցարարներից ազատել են տրավմատիկ զենքից կրակոցների եւ լուսաձայնային նռնակների միջոցով։
ԶԼՄ-ների հաղորդմամբ, Մայդանը ցրելուց հետո հիվանդանոցներում են գտնվում ավելի քան 90 վիրավորներ։ Շատերի մոտ աչքերի եւ վերջույթների վնասվածքներ են։
Միեւնույն ժամանակ Զապորոժյեի ՆԳ ղեկավար Վլադիմիր Սերբան հայտարարել է, որ ոչ մի կոնֆլիկտ էլ չի եղել, մարդիկ փախել են՝ տեսնելով ոստիկանությանը։ Ձերբակալվածներ կան, բայց վիրավորների մասին ինքը տեղյակ չէ։
Շրջանի դատախազությունը արդեն սկսել է այդ հարցով հետաքննությունը։ Կան 30-ից ավելի ձերբակալված ակտիվիստներ։ Բացի այդ, Զապորոժյեի լրագրողները հայտնում են, որ «տիտուշկաները» (սադրիչները) պայթեցրել են Կարմի Խաչի բժշկական կետը։