Ճապոնիայում ձերբակալել են մի տղամարդու, ում կասկածում են սնունդը թունավորելու մեջ։
Տոսիխիկո Աբեն, ով աշխատում է սառեցված պիցայի ֆաբրիկայում, կիսաֆաբրիկատների մեջ թունաքիմիկատներ է օգտագործել։ Հետախուզության արդյունքներով՝ նա առնվազն 4 անգամ թունանյութ է ավելացրել սննդի մեջ, ինչի հետեւանքով տուժել են ավելի քան 3 հազար մարդ։
Ճապոնիայի այդ խոշոր սննդային ընկերության նախագահ Մարուխա Նիտիրոն, հանցագործի ձերբակալությունից հետո հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ իր վրա վերցնելով այդ աղմկահարույց գործի պատասխանատվությունը։
Կօգնի՞ նախագահի հրաժարականը եւ հանցագործ տղամարդու ձերբակազությունը՝ վերականգնելու ընկերության բարի համբավը, հայտնի չէ։