Երեկ Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո» — «Ռեալ» կիսաեզրափակիչ (0:2) պատասխան հանդիպման ընդմիջումից առաջ երկրպագուներից մեկը կրակայրիչ է նետել հյուրերի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի վրա: Այն դիպել է ֆուտբոլիստի գլխին, որից հետո հարձակվողն ընկել է գետնին: Բժիշկներն անմիջապես օգնություն են ցուցաբերել Ռոնալդուին, որից հետո նա շարունակել է հանդիպումը: