տուն Լուրեր Երկրապահն ուժեղ է իր միասնության շնորհիվ. Սեյրան Սարոյան

Երկրապահն ուժեղ է իր միասնության շնորհիվ. Սեյրան Սարոյան

166
0

DAbV0bHBxv9bSwkbz2n7j7mrH8

Այսօր Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ԵԿՄ վարչության նախագահ ընտրվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Մինչ քվեարկությունը գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը առաջարկեց Մանվել Գրիգորյանի թեկնածությունը եւ հանդես եկավ խոսքով:

«Երկրապահն ուժեղ է իր միասնության շնորհիվ: Ես բոլոր ներկաների անունից շնորհակալություն եմ հայտնում զորավարին, որը սպարապետից հետո կարողացավ ըստ արժանվույն շարունակել նրա գործը՝ Մանվել Գրիգորյանը: Նա ապացուցեց, որ Վազգեն Սարգսյանի լավագույն զինակիցն է, նրա գործի շարունակողը: Նա այնպիսին է եղել պատերազմի ժամանակ, պատերազմի դաշտում, ինչպիսին խաղաղության մեջ է: Մենք վստահ ենք, որ նա պատրաստ է իր ուսերի վրա ընկած բեռը տանելու մինչեւ վերջ, ես առաջարկում եմ մեր ընկերոջը բաց քվերկությամբ ԵԿՄ վարչության նախագահ ընտրենք: Սա ոչ միայն իմ ցանկությունն է, այլեւ բոլոր երկրպահների: Ինչպես միասնական եղել ենք, այնպես էլ պետք է մնանք»,- ասաց Սարո Սարոյանը:

Միաձայն ընտրվելուց հետո Մանվել Գրիգորյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով:

«Երկրապահը աշխարհի որ ծայրում էլ լինի, երկրապահ է: Երկրապահը այս երկրի արմատներն են: Պարոն նախագահ ես դեռ 30 տարի պետք է ծառայեմ, չասեն հիվանդ է՝ մարդ ման գան»,- ասաց Մանվել Գրիգորյանը: