տուն Քաղաքական Միջազգային Եվրոպացիները փորձել են Պուտինին բացատրել, որ Արևելյան գործընկերների հետ ազատ առևտրի գոտին...

Եվրոպացիները փորձել են Պուտինին բացատրել, որ Արևելյան գործընկերների հետ ազատ առևտրի գոտին Ռուսաստանին վնաս չէ. EU Observer

286
0

BELGIUM-EU-RUSSIA

Եվրամիությունն ու Ռուսաստանը կրկին սկսել են բանակցել Արևելյան գործընկեր պետությունների հետ ընդհանուր ազատ առևտրի գոտոի ստեղծելու վերաբերյալ, որի նպատակն է Ռուսաստանին համոզել, որ այդ համաձայնագիրը որևէ կերպ չի վնասում Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է EU Observer-ը:

Նման հայտարարություն արել են եվրոպացի պաշտոնյաները՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, որը կայացել է նախօրեին՝ ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ: Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպոյն ասել է, որ Ուկրաինայի իրավիճակը մանրամասնորեն չի քննարկվել, փոխարենը կողմերը խոսել են ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերություններն ավելի սերտացնելու մասին:

«Մենք դեմ ենք բլոկային պատերազմներին: Պետք է փոխել այդ ընկալումը և հասնել նրան, որ մեկի հաջողությունը չհամարվի մյուսի ցավը», — ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here