Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Եվրոպայում հակասեմականության աճով: Եվ սա տեղի է ունենում Հոլոկոստից 70 տարի անց: Նման հայտարարություն արել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, որը նվիրված է Հոլոկոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը նշվում է հունվարի 27-ին:
Նա հիշեցրել է, որ համաձայն սոցիոլագիական հետազոտության, որն անցկացվել է 2012 թվականին եվրոպական 8 երկրներում` Բելգիա, Հունգարիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեդիա, հացված հրեաներից 76 տոկոսը կարծիք է հայտնել, որ վերջին հինգ տարիների ըթնացքում աճել է հակասեմականության դրսևորման դեպքերը: Ըստ հանձնակատարի` «ներկայում աճում է ազգային և կրոնական անհանդուրժողականության դրսևորումների նորագույն ձևերը, որոնք հիմնականում արտացոլվում են սոցցանցերում»:
Նիլս Մույժնիեկսը դիմել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին` կոչ անելով զբաղվել հակասեմականության խնդրով համացանցում: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է համակարգված կերպով հավաքել տեղեկությունները և վերլուծել դրանք, որպեսզի հնարավոր լինի ապագայում կանխել դրանք: