Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ակցիաները չեն արտահայտում ամբողջ երկրի հետաքրքրությունները։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում միայն մեկ մայդանն է, մինչդեռ կա մեկ այլ մայդան, որտեղ ներկայացված է Ուկրաինայի ողջ ժողովուրդը», — ասել է Ազարովը։
Ավելի վաղ Ազարովը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների պահանջը հակասահմանադրական է համարվում։