Եվրոպական Միությունը և ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինային կարճաժամկետ ֆինանսական օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնին։
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այս փաթեթը պետք է օգնի Ուկրաինային անցումային փուլում, որի ընթացքում ժամանակավոր կառավարությունը կնախապատրաստվի նախագահական ընտրություններին, որոնք կանցկացվեն հաջորդ տարվա սկզբին։ Էշթոնն ասել է, որ օգնության ծավալը փոքր չի լինելու։ Բացի կոնկրետ գումարից կլինեն նաև ներդումների, ինչպես նաև ազգային արտարժույթն ուժեղացնելու խոստումներ։
Նախօրեին ընդդիմադիր առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Եվրոպական հիմնադրամները պատրաստ են Ուկրաինային տրամադրել 15 մլրդ դոլարի օգնություն։ Այս գումարն անհրաժեշտ է երկրի տնտեսությունը կայունացնելու համար։