տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը պատժում է Շվեյցարիային` դադարեցնելով 100 միլիարդ եվրոյի ծրագրերի ֆինանսավորումը

Եվրամիությունը պատժում է Շվեյցարիային` դադարեցնելով 100 միլիարդ եվրոյի ծրագրերի ֆինանսավորումը

210
0

sheaf-of-euro-notes-photo-Gilles-Letar-e1353480355585

Եվրոպական միությունը սառեցրել է շվեյցարական որոշ համալսարանների դրամաշնորհներն այն բանից հետո, երբ այդ երկրի կառավարությունը համապետական հանրաքվեից հետո որոշում է կայացրել սահմանափակել ԵՄ քաղաքացիների ներգաղթը Շվեյցարիա: Այս մասին հաղորդում է The Local-ը:

ԵՄ-ն բացատրել է, որ Շվեյցարիայի մասնակցությունը եվրոպական դրամաշնորհային որոշ ծրագրերին անհնար է, քանի որ այդ երկիրը սահմանափակում է աշխատանքային ներգաղթը: Մասնավորապես, դադարեցվել է Horizon 2020 նորարարական ծրագրի ֆինանսավորումը, որով նախատեսվում էր հատկացնել 80 մլրդ եվրո: Այս նախագծում պետք է աշխատեր 8 հազար մարդ:

Բացի այդ, շվեյցարացիներն այլևս չեն կարողանա մասնակցել ուսանողական փոխանակման Erasmus ծրագրին: Տեղեկացնենք, որ 2011-12 թվականներին Շվեյցարիայից այս ծրագրին մասնակցել էր 2600 ուսանող:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին կայացած հանրաքվեի արդյունքում քվեարկողների 50.3 տոկոսը կոչ է արել սահմանափակել ԵՄ աշխատանքային ներգաղթյալների իրավունքները: