Euobserver-ը գրում է, որ Եվրամիությունը կարող է վարձել լոբբիստների, որոնք ներգրավվելու են «Արևելյան գործընկերության» իրագործման աշխատանքներին:
Բանն այն է, որ «Արևելյան գործընկերության» երկրներում լուրջ խնդիրներ կան այս ծրագիրը ներկայացնելու և հասարակության շրջանում դրա ընկալումների հետ կապված: Բացի այդ, որոշ այլ պետություններ զգալի միջոցներ են ծախսում` ծրագիրը վարկաբեկելու և այն վատ լույսի ներքո ներկայացնելու համար:
Euobserver-ին այս քայլի մասին հայտնի է դարձել իր աղբյուրներից, որոնք ասել են, որ փետրվարի 10-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների լանչի ժամանակ քննարկվելու է լոբբիստներին ներգրավվելու հարցը: Թեպետ Վրաստանն ու Մոլդովան արդեն նախաստորագրել են համաձայնագրերը, այդուհանդերձ, այս պետություններում նույնպես կա «Արևելյան գործընկերության» դեմ լուրջ գործընթացներ: