տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը դժգոհում է Շվեյցարիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներից

Եվրամիությունը դժգոհում է Շվեյցարիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներից

195
0

1920089_10202171527622039_212276589_n

Եվրահանձնաժողովը բացասաբար է արտահայտվել Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որով երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել ներգաղթյալների համար քվոտաների սահմանմանը։ Առաջին հերթին այս ամենը վերաբերում է Եվրամիության աշխատուժին, քանի որ մյուս երկրների համար սահմանափակումներն արդեն իսկ գործում են։ Հաղորդում է Vesti-ն։ «Այս որոշումը հակասում է Շվեյցարիայի և Եվրամիության բնակիչների ազատ տեղաշարժի սկզբունքին։ Եվրամիությունը կվերլուծի այս ամենի հնարավոր հետևանքների ազդեցությունը ԵՄ -Շվեյցարիա հարաբերությունների վրա», — ասվում է հայտարարության մեջ։ Միաժամանակ, Եվրամիության տասնյակ աջ ծայրահեղական կազմակերպություններ ուշադիր ուսումնասիրում են այս հանրաքվեի փորձը, որպեսզի այն կիրառվի իրենց երկրներում։ Տեղեկացնենք, որ Շվեյցարացիների 50.4 տոկոսը կողմ է արտահայտվել նախկինում գործող աշխատուժի քվոտաների սահմանմանը։