Ուկրաինայի Ավտոմայդանի առաջնորդներից մեկը` Դմիտրի Բուլատովը որոշ ժամանակով անհետանալուց հետո հայտնաբերվել է Կիևի մերձակա անտառներից մեկում: Հիվանդանոցում Բուլատովն ասել է, որ անհայտ անձիք նրան մեքենայից դուրս են նետել անտառում: Այստեղից նա զանգել է ընկերներին, որոնք էլ եկել են օգնության:
Ակտիվիստը խոշտանգվել է, նրա դեմքին կան կապտուկներ, վերքեր, բացակայում է ականջի մի մասը: Դմիտրին պատմել է, որ նրան ծեծլ են, նույնիսկ` խաչել: Սակայն ակտիվիստը չի կարողացել հայտնել, թե ովքեր են եղել իրեն առևանգողները:
Բացի այդ, այս գիշեր անհայտ հրոսակախմբերը հարձակվել և այրել են Եվրամայդանի մասնակիցների մեքենաները: Ընդդիմությունը հաղորդում է այրված 20 մեքենայի մասին: