Թուրքիայի իշխող` Արդարություն և զարգացում կուսակցության ևս մեկ պատգամավոր լքել է նրա շարքերը: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet թերթը:
Հաղորդագրության համաձայն` Իլհան Իշբիլենը իր որոշումը բացատրել է կուսակցության սխալ քաղաքականությամբ, որն իրականացվում է երկրի ներսում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով ԱԶԿ-ն լքած կուսակցությունների թիվը հասել է 9-ի: