Korrespondent.net-ը տեղեկացնում է, որ Կիևի հիվանդանոցներից մեկում մահացել է Լվովի բնակիչ 45-ամյա Ռոման Սեմիկը: Վերջինս ծանր վիրավորվել էր հունվարի 22-ին՝ Գրուշեւսկու փողոցում:
Մի քանի օր բժիշկները պայքարել են նրա կյանքի համար։ 45-ամյա ակտիվիստը մի քանի վիրահատություն է տարել, անգամ անդամահատել են ձեռքը, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, քանի որ վերքերը շատ ծանր են եղել: