տուն Լուրեր «Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում, չենք թողնի էս երկիրը վատ...

«Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում, չենք թողնի էս երկիրը վատ մարդկանց». Սուրիկ Խաչատրյան

120
0

surik

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում լուրեր է շրջանառվում այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից ընդմիշտ և որ վաճառում է իր ունեցվածքի մեծ մասը: Araratnews.am-ի լրագրողը այս հարցի շուրջ փորձել է  պարզաբանում ստանալ հենց Սուրիկ Խաչատրյանից, ով վստահեցրել է, որ չի պատրաստվում լքել Հայաստանը և  որ այդ թեմայով շրջանառվող բոլոր խոսակցություններն անլուրջ են:

 

«Ես շատ եմ սիրում իմ երկիրը և  հնարավորինս փորձում եմ ամեն ինչ անել էս երկրի համար, իսկ այդ բոլոր խոսակցություններն անլուրջ են»,- ասել է նա:

 

Հարցին, թե  ճի՞շտ են, արդյոք, լուրերն այն մասին, որ ինքը վաճառում է իր ունեցած հիմնարկությունների, բիզնեսների մի մասը , Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է, որ այդ լուրերը ևս չի համապատասխանում իրականությանը. «Ես ոչինչ  չեմ  ծախելում և իմ սիրելի երկրից որևէ տեղ չեմ գնալու, որովհետև էս երկիրն ինձ համար թանկ ա: Չենք թողնի էս երկիրը վատ մարդկանց»,- նշել է Սյունիքի նախկին մարզպետը:

Araratnews.am-ի լրագրողի հաջորդ հարցին, թե այդ դեպքում ըստ Ձեզ ինչից են առաջացել նման ստահոդ լուրերը, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է.«Այ, իսկ թե ինչից է առաջացել իրականությանը չհամապատասխանող լուրերը, դուք ավելի լավ կիմանաք, քանի որ դա ձեր մասնագիտականն է»:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here