տուն Քաղաքական Միջազգային «Եթովպիական ավիաուղիներ» ինքնաթիռի ուղեւորները կհարցաքննվեն Ժնեւի օդակայանում

«Եթովպիական ավիաուղիներ» ինքնաթիռի ուղեւորները կհարցաքննվեն Ժնեւի օդակայանում

101
0

d69cd87cf2186ff75740f94a89425f0d

«Եթովպիական ավիաուղիներ» ինքնաթիռի ուղեւորները, որոնք առեւանգվել էին ինքնաթիռի երկրորդ օդաչուի կողմից, մինչեւ հիմա գտնվում են Ժնեւի օդանավակայանում, որտեղ օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել։

«Առեւանգված մարդկանց էվակուացիան ընթացել է հանգիստ ռեժիմով։ Ամբողջ գործողությունը շատ արագ կատարվեց։ Չնայած այդ ամենին, ուղեւորները մինչեւ հիմա գտնվում են միջազգային օդանավակայանի հատուկ տերմինալում եւ սպասում են դեպքի հետ կապված հարցաքննությանը։ Նրանք ապահովված են սննդով եւ ոչ մի բանի կարիք չունեն»,- պատմել է
Ժնեւի օդանավակայանի տնօրեն Ռոսեր Դիոնը։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն հղում կատարելով Ժնեւի դատախազությանը, ներկա պահին կասկածյալը սպասում է հարցաքննության։ Նա «Եթովպիական ավիաուղիներ» ընկերության օդանավի երկրորդ օդաչուն էր՝ ծնված 1983թ.։

Հիշեցնենք, որ ավիաընկերության ինքնաթիռը առևանգվել էր Ադիս-Աբեբա – Հռոմ չվերթ կատարելիս, և Ժնևի օդային տարածքում մի քանի պտույտ կատարելուց հետո վայրէջք էր կատարել այդ քաղաքի օդանավակայանում։