տուն Լուրեր «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք». Սերժ Սարգսյանը` ցուցարարներին (տեսանյութ)...

«Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք». Սերժ Սարգսյանը` ցուցարարներին (տեսանյութ) Galatv.am

290
0

Այսօր  առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց եւ իրենց խնդրին լուծում տա: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով նախագահականի իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:

«Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել են քաղաքացիները,- 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»:

«Մի րոպե, մի րոպե,- սաստել է Սերժ Սարգսյանը,- եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»:

«Հրաման տվեք՝ թող անեն, էլի»,- ի պատասխան ասել են ցուցարարները:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here