Հունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որի պահանջն էր դադարեցնել կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի կիրառումը: Քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին միացան նաև ԱԺ չորս ոչ իշխանական կուսակցություններըˋ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»:
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ հանրահավքը որևէ արդյուքն այս պահին չի արձանագրել և իշխանությունների վրա ազդեցություն չի ունեցել.«Կարծում եմ որևէ ազդեցություն էլ չունեցավ, եթե իշխանության հետ պայմանավորված խաղեր չեն, ապա ոչինչ էլ չի տվել դեռ այս ամենը»,- ասաց Արամ Կարապետյանըˋ ավելացնելով, որ իշխանությունների հետ խաղերի մեջ են որոշ «քաղաքական» այրեր.«Իհարկե ո՛չ կազմակերպիչների, և ո՛չ էլ երիտասարդների կողմից, այլ ավելի բարձր, որոշ «քաղաքական» այրերի»,- եզրափակեց իր խոսքը Արամ Կարապետյանը:
Ի պատասխան մեր այն դիտարկամնը, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ այրերըˋ Արամ Կարապետյանը նկատեց, որ նրանք պրոցեսի վրա չեն կարող ազդել, բայց կարող են խանգարել.« Ուղղակի ոչ մի կերպ, սակայն համոզված եմ, եթե Քոչարյանը չխոսեր ու իր հետ չկապեին սա ինչ որ ձևովˋ հրապարակում ավելի շատ մարդ կլիներ»,-AraratNews.amի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: