տուն Սպորտ Եթե Մարտինոն նույն արդյունքները ցուցադրի, մենք կերկարաձգենք նրա հետ պայմանագրի ժամկետը․ Բարսելոնայի...

Եթե Մարտինոն նույն արդյունքները ցուցադրի, մենք կերկարաձգենք նրա հետ պայմանագրի ժամկետը․ Բարսելոնայի նախագահ

122
0

Gerardo Martino unveiled as new Barcelona manager - video

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին, եթե թիմը շարունակի նույն արդյունքները ցուցադրել։ Այս մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բերտոմեուն։ Հաղորդում է Sport.es-ը։

«Մարտինոն շատ լավ աշխատանք է կատարում և պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ մինչև 2015 թվականը։ Եվ եթե թիմը շարունակի նույն ոգով, ապա մենք, իհարկե, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի նրան առաջարկենք երկարաձգել պայմանագիրը»,- ասել է Բերտոմեուն։

Հիշեցնենք, որ ներկայում «Բարսելոնան» «Ռեալի» և «Ատլետիկոյի» հետ 57 միավորով գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Կատալոնական ակումբը նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Մանեչսթեր Սիթիի» հետ։