Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ֆելդմարշալի կոչում տալու մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Եգիպտոսցիներից շատերը չեն կասկածում, որ հենց ալ-Սիսին է դառնալու երկրի հաջորդ նախագահ։
Նշենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունները կայանալու են առաջիկա ամիսների ընթացքում։
Հավելենք, որ պաշտպանության նախարարը գլխավոր դերն է խաղացել նախորդ տարվա ամռանը Եգիպտոսում կատարված զինվորական հեղաշրջման իրականացման մեջ, ինչը հանգեցրեց նախագահ Մուհամեդ Մուրսիի գահընկեցությանը։